1924 թ. – ծնվել է Երևանում։
1940 թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասնակցել է մի շարք մուլտիպլիկացիոն և գեղարվեստական ֆիլմերի ստեղծման աշխատանքներին։
1960 թ-1964 թթ. – Երևանի գլխավոր նկարիչն էր։
1958 թ.-ից Կինեմատոգրաֆիստների միության անդամ։
1959 թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ։
1967 թ.-ից Հայաստանի վաստակավոր նկարիչ։
1975 թ.-ից սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։
«Ոզնի» շաբաթաթերթի հիմնադիրներից է։
1998 թ. – մահացել է Երևանում։
Անհատական ցուցահանդես.
1987 թ. – Գիտնականների տուն (Երևան)
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։