PortfolioRepositoryՄանուկ Ղրդյան

Մանուկ Ղրդյան (1928-2009)

1928 թ. – ծնվել է Բուենոս Այրեսում (Արգենտինա)։

1956 թ.-ից աշխարհի տարբեր երկրներում մասնակցել է միջազգային խմբային ցուցահանդեսների։

1958 թ. – ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։ Նույն տարում եկել է Հայաստան։

1973 թ. մշտական բնակության է մեկնել Արգենտինա։

Անհատական ցուցահանդեսներ.

1944 թ. – «Club Estrella de Oriente», Բուենոս Այրես

1944 թ. – Բուենոս Այրես

1958, 1960 թթ. – Հայաստան

1959 թ. – Արգենտինա

1973 թ. – Բոստոն, ԱՄՆ

1975 թ. – «Galeria Van Riel», Բուենոս Այրես։

1976 թ. -« Galeria Rubinstein», Մար դել Պլատա

1976 թ. – « Galeria Genesi», Մենդոզա

1977 թ. – « Galeria L’eau», Ժնև, Շվեյցարիա

1977 թ. – Ստամբուլ, Թուրքիա

1978 թ. – Կարակաս, Վենեսուելա

1983 թ. – «Punta del Este», Ուրուգվայ

1985 թ. – «Galeria Nuevo Signo», Բուենոս Այրես։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Կոմիտասի թանգարանում (Էջմիածին), Կերպարվեստի թանգարանում (Կիրգիզիա), Կասաբլանկայի, Վաշինգտոնի թանգարաններում (ԱՄՆ), Վատիկանի Ժամանակակից արվեստի թանգարանում (Իտալիա), ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Մահացել է Արգենտինայում։

Shopping Basket