1928 թ. – ծնվել է Լենինականում (Գյումրի)։
1954 թ. – ավարտել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության ինստիտուտը, այնուհետև՝ ասպիրանտուրան (Լենինգրադ)։
1960 թ. – «Տարվա եղանակներ» մոնումենտալ խորհրդանշական եռապատկերից հետո նրա ստեղծագործական կյանքում բեկում տեղի ունեցավ դեպի մոնումենտալ գեղանկարչություն։
Կյանքի վերջին տարիների աշխատանքներն են՝ «Շուրջպար» (Ս. Կիրովի անվան գործարանի ՄՊ ինտերյեր), «Սրինգ» որմնանկարը (Լենինական), «Փառք հայ գրի ու դպրության» որմնանկարը (Օշական), «Ռիթմեր» խճանկարը («Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ, Երևան), «Փակ կորեր» և «Երկրաչափական տարածություն» (Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան) և այլն։
Հայաստանի վաստակավոր նկարիչ։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան)։
1972 թ. – մահացել է։