Աշոտ Հովհաննիսյան (1929-1997)

PortfolioRepositoryԱշոտ Հովհաննիսյան

Աշոտ Հովհաննիսյան (1929-1997)

1929 թ. – ծնվել է Մայիսյան գյուղում (Հայաստան)։

1943-1947 թթ. – սովորել է Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում (Լենինական)։

1948-1950 թթ. – սովորել է գեղարվեստի ուսումնարանում (Երևան)։

1951 թ. –  զորակոչվել է խորհրդային բանակ։

1955 թ. – մեկնել է Լենինգրադ։

1957-1964 թթ. – սովորել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում, Յու. Նեպրինցևի մոտ։

1965-1967 թթ. – նկարչություն է դասավանդել Լենինականի N2 դպրոցում։

1967 թ. – դասավանդել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։

Սկսել է մասնակցել հանրապետական և միջազգային խմբային ցուցահանդեսների։

1968 թ. – դասավանդել է Լենինականի գիշերօթիկ դպրոցում։

1969 թ.-ից ապրել է Երևանում։

Ժամանակակից ձևերի ստեղծագործական փնտրտուքները նկարչին տարան դեպի երկրաչափական աբստրակցիա։

1970 թ. –ից Հայաստանի Նկարիչների միության անդամ։

1976 թ. – հանգեց նոր ազատ ձևերի մեկնաբանման, սկսեց աշխատել «Օրհնություն», «Սեր», «Պայքար» մեծ կտավների վրա։

1977 թ. – մասնակցել է «Խորհրդային Հայաստանի 50 նկարիչների ստեղծագործություններ» ցուցահանդեսին (Փարիզ)։

1978 թ. – մասնակցել է հայկական ժամանակակից նկարիչների ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի կողմից (Լիսաբոն)։

1980 թ. – ստեղծել է դիմանկարների շարք. «Մորս դիմանկարը», «Հորս դիմանկարը», «Մինասի դիմանկարը», «Արշիլ Գորկու դիմանկարը», «Աղջկաս դիմանկարը», «Ինքնադիմանկար», «Հայուհի»։

1982 թ. – մասնակցել է «Հայկական գեղանկարչություն և գրաֆիկա» ցուցահանդեսին (Բուդապեշտ)։

1984 թ.- մասնակցել է «Սովետական հայերի արվեստ» ցուցահանդեսին (Բեռլին)։

1990 թ. – ստացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում։

1992 թ. – մասնակցել է մասնավոր հավաքածուի ցուցահանդեսի (Լոնդոն)։

1995 թ. – մասնակցել է ցուցահանդեսի Բոխում քաղաքում (Գերմաիա)։

1996 թ. – Համաշխարհային կոնգրեսին նվիրված՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված  ցուցահանդես-մրցույթում «Աղետ» նկարի համար արժանացել է I կարգի մրցանակի։

1997 թ. – մահացել է Երևանում։

2007 թ. – լույս է տեսել «Աշոտ Հովհաննիսյան» ալբոմը (Հենրիկ Իգիթյան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան)։

Աշխատանքները գտնվում են ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Shopping Basket