1920 թ. – ծնվել է Սելեզ գյուղում (Թուրքիա)։
1922 թ. – ընտանիքը տեղափոխվել է Սալոնիկ (Հունաստան)։
1929 թ. – տեղափոխվել է Ֆրանսիա։
1934-1936 թթ. – սովորել է Մոնպառնասի ազատ ակադեմիաներում, Սաբատյեի արվեստանոցում (Փարիզ)։
1938 թ. – ավարտել է դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը (Փարիզ)։
Զբաղվել է գեղանկարչությամբ և գրաֆիկայով։
1944 թ. – «Անկախների սրահում» անցկացված ցուցահանդեսից հետո սկսվում է նրա ցուցահանդեսային գործունեությունը։
Հայկական թեմայով այդ երկու կտավները ներկայումս ցուցադրվում են Փարիզի Հայկական արվեստի թանգարանում։
1951 թ. – արժանացել է «Պոպուլիստ» մրցանակի։
1953 թ. – արժանացել է «Անտրալ» մրցանակի, որը նրան մեծ ճանաչում է բերել։
1954 թ.-ից ստանում է Ազգային թոշակ։
1955 թ. – «Գինզա» պատկերասրահում բացվել է Ժանսեմի թանգարանը (Տոկիո)։
1956 թ. – ընտրվել է Երիտասարդ նկարիչների սրահի նախագահ։
1958-1959 թթ. – Մեքսիկայում նկարիչն արժանացել «Կամպարեզո» և «Բրյուկ» մրցանակներին։
1966 թ. – «Ազումինո» պատկերասրահում բացվել է Ժանսեմի թանգարանը (Տոկիո)։
1970-ական թվականներից նրա ստեղծագործության գերակա ուղղությունը դարձել է վիմագրությունը։
1982 թ. – Փարիզում լույս է տեսել Ժանսեմի նկարների ալբոմը։
2001 թ. – արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման։
2002 թ.-ից արտասահմանում ՀՀ Գիտությունների ակադեմիայի անդամ։
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ։
Նկարիչը նկարազարդել է Սերվանտեսի, Բոդլերի, Վիյոնի, Բազենի, Քամյուի, Լորկայի և այլոց ստեղծագործությունները։
Ժանսեմի անհատական ցուցահանդեսները մի քանի տասնյակ են կազմում։ Դրանք անցկացվել են Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Բեյրութում, Երևանում և այլուր։
Հայոց Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ նկարչի կողմից նկարների մի ամբողջ շարք է նվիրվել ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, իսկ ներկայումս թանգարանում գործում է Ժանսեմի «Ցեղասպանություն» նկարաշարի մշտական ցուցադրությունը։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Ցեղասպանության թանգարանում (Երևան) և աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ այլ պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում։
2013 մահացել է Սեն Էնյանում (Ֆրանսիա)։