1906 թ. – ծնվել է Շուշիում (Լեռնային Ղարաբաղ)։
1916 թ. – առաջին նկարներով ապրուստի փող էր վաստակում։ Ապրում էր Բաքվում։
1918 թ. – ընտանիքի հետ տեղափոխվել է Պյատիգորսկ։ Այստեղ հայտնաբերելով Սերգեյ Ռուբելի մասնավոր արվեստանոցը՝ սկսում է հաճախակի այցելել։ Օգնում էր ներկերը խառնել, կտավը ձգել՝ «արհեստ» էր սովորում։ Այդ ժամանակ է ձևավորվում Շաքարյանի սերը դասական արվեստի, վերածննդի ձևերի նկատմամբ, քանի որ Ռուբելն ինքը Վերածննդի երկրպագու էր և այդ ոճի մեջ էր աշխատում (մասնակցում էր Կիևի Վլադիմիրի տաճարի որմնանկարչական աշխատանքներին)։ Նրա ղեկավարությամբ Շաքարյանը սկսում է մեծ վարպետների աշխատանքները պատճենել։
1926 թ. – ընդունվում է Համամիութենական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ (Մոսկվա)։ Ավարտելով՝ ընդունվում է կերպարվեստի մոսկովյան ինստիտուտ (սովորել է Վ. Ֆավորսկում և Ն. Կուպրյանովի մոտ)։ Արդեն երրորդ կուրսում Ֆավորսկին առաջադրում է նրա թեկնածությունն ասպիրանտուրայի համար։
1936 թ. – ավարտում է ինստիտուտը և այնտեղ էլ հենց սկսում է նկարչություն դասավանդել։
1940 թ. – սկսում է մասնակցել համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։
Հետագայում նրա մանկավարժական և կազմակերպչական ունակությունները գործի են դրվում Օմսկում, Կրասնոդարում և Քիշնևում, որտեղ նրա անմիջական ղեկավարությամբ գեղարվեստի ուսումնարաններ են հիմնվում։
1946 թ. – ժամանում է Երևան և դառնում գեղարվեստա-թատերական ինստիտուտի առաջատար դասախոսներից մեկը։ Աշխատում է Մ. Սարյանի, Ա. Կոջոյանի, Արա Սարգսյանի հետ։ Հետագայում ղեկավարում է նկարչության բաժինը։ Ստեղծագործելուց բացի զբաղվում է գիտական գործունեությամբ՝ աշխատություններ է գրում կոմպոզիցիայի, նկարի, հեռապատկերի, գույնի և այլ թեմաներով։
Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, պրոֆեսորի կոչման։
1981 թ. – մահացել է։
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում։