Հակոբ Անանիկյան (1919-1977)

PortfolioRepositoryՀակոբ Անանիկյան

Հակոբ Անանիկյան (1919-1977)

1919 թ. – ծնվել է Լենինականում (Գյումրի)։

1939 թ. – ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը (Երևան)։

1940 թ. – ընդունվել է դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտ (Մոսկվա)։

1941-1945 թթ. – մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1947-1966 թթ. – եղել է Լենինականի քաղաքային թանգարանի տնօրենը։

1952 թ. – էքստերն կարգով ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Երևան)։

1940 թ.-ից մասնակցել է հանրապետական, իսկ ավելի ուշ՝ համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Հայաստան, Ռուսաստան, Չեխոսլովակիա, Լեհաստան, Արգենտինա, Մոնղոլիա)։ Դասավանդել է Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (Լենինական)։

1965 թ. – արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման։

1977 թ. – մահացել է Երևանում։

1978 թ. – կազմակերպվել է հետմահու ցուցահանդես (Հայաստանի Նկարիչների միություն, Երևան)։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի տարբեր մարզերի մշակույթի տներում։

Shopping Basket