Գրիգոր Խանջյան (1926-2000)

PortfolioRepositoryԳրիգոր Խանջյան

Գրիգոր Խանջյան (1926-2000)

1926 թ. – ծնվել է Երևանում։

1945 թ. – ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (Երևան)։

1951 թ. – ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Հանրապետական, համամիութենական և միջազգային մրցանակների բազմակի դափնեկիր։

1961 թ.-ից Հայաստանի վաստակավոր նկարիչ։

1963 թ.-ից ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

1967 թ.-ից ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։

1969 թ.- արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1973 թ.-ից ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

1982 թ.-ից Հայաստանի ԳԱԱ թղթակից-անդամ։

1983 թ.-ից ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։

Շնորհվել է Հայկ. ԽՍՀ Պետական մրցանակ։

Ստեղծագործել է ինչպես գեղանկարչության, այնպես էլ գրաֆիկայի ոլորտում (փարիզյան, իտալական, իսպանական, մեքսիկական փուլեր)։

Նկարազարդել է մի շարք գրական ստեղծագործություններ՝ Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն», «Սասունցի Դավիթը», Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» և Գ. Էմինի «Սասունցիների պարը» պոեմները, Մ. Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքը և այլն։

1981 թ. – ստեղծել է «Վարդանանք» և «Հայոց այբուբեն» մեծամասշտաբ բազմաֆիգուր գոբելենային կտավները։

1990 թ. – ընտրվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։

2000 թ. – մահացել է Երևանում։

Անհատական ցուցահանդեսներ.

1959 թ. – Երևան

1965 թ. – Երևան

1981 թ. – Երևան

1990 թ. – ԱՄՆ (Միչիգան, Կալիֆոռնիա, Նյու Ջերսի)։

2006 թ. – ցուցահանդես՝ նվիրված նկարչի 80-ամյակին (Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան)։

2006 թ. – «Ակադեմիա» պատկերասրահ, Երևան։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան։)

Shopping Basket