1922 թ. – ծնվել է Ծաղկաշեն գյուղում (Հայաստան)։
1956 թ. – ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Երևան)։
1950 թ.-ից մշտապես մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Վարշավա, Կանն, Մոնրեալ, Բեյրութ, Պրահա)։
Աշխատել է հաստոցային գրաֆիկայի և գրքի պատկերազարդման ոլորտներում։
Զբաղվել է գեղանկարչությամբ և բեմի ձևավորմամբ։
Դասավանդել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։
1971 թ.-ից ԽՍՀՄ Նկարիչների միության կողմից ստեղծագործական գործուղման մեջ է եղել Հեռավոր Արևելքում։
1994 թ. – մահացել է Երևանում։
Անհատական ցուցահանդեսներ.
1968 թ. – Երևան
1971 թ. – Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտ (Մոսկվա)։
1974 թ. – Պալանգա, Լիտվա
Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան)։